17 06 2020

Մենք Ուկրաինայից և Հարավային Կորեայից ավելի շատ թեստ ենք անում․ Թորոսյան

Մենք Ուկրաինայից և Հարավային Կորեայից ավելի շատ թեստ ենք անում․ Թորոսյան

«Այսինքն մենք գիտենք, քանի քաղաքացի է թեստավորվում, բայց մենք նաեւ գիտենք, որ լինում են քաղաքացիներ, որ կրկնակի, եռակի թեստավորվում են: Դեպքեր կան, որ 10 անգամ նույնիսկ թեստավորվեն:

Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ դա էպիդ վիճակի գնահատման առումով ինչ-որ բան փոխում է»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ շատ երկրներում արդեն արվող թեստերի քանակն էլ վաղուց չեն հրապարակում. «Հիմնականում հրապարակում են թե քանի նոր դեպք եւ քանի մահ կա:

Ես վերլուծեցի 1000 բնակչի հաշվով օրական արվող թեստերի թիվը, մենք Ուկրաինայից եւ Հարավային Կորեայից ավելի շատ թեստ ենք անում:

Հետեւաբար ասել, որ քիչ թեստ ենք անում, միանշանակ սխալ է, բայց դա նաեւ չի նշանակում, որ մենք չպետք է ընդլայնենք մեր թեստավորման հնարավորությունները, ինչը անում ենք:

Բայց մենք չենք կարող ասել, որ օրական պարտադիր այսքան թեստ պետք է անենք, որովհետեւ դա կախված է ցուցումներից, այդ օրվա վիճակից, նաեւ լինում են կոլեկտիվ թեստավորումներ: Օրինակ, եթե եղել է բռնկում որեւէ արտադրամասում, մենք պետք է այդտեղ ասենք 200 թեստ անենք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ