Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը Մեծ Բրիտանիայում նոր տիպի կորոնավիրուսի բուժման միջոց դեկսամետազոնօ կլինիկական փորձարկումների արդյունքները «գիտական բեկում» է անվանել։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի կայքը, գրում է Gazeta-ն
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Օքսֆորդում հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեկսամետազոն միջոցը նվազեցնում է COVID-19-ի՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված վարակակիրների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածնային սարքերին միացված հիվանդներինը՝ 20 տոկոսով։
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան իր ներդրումն ունի « գիտական փրկող բեկումնային առաջընթացում»։
«Սա առաջին դեղամիջոցն է, որը թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխման կարիք ունեցող վարակակիրների շրջանում մահվան ցուցանիշի նվազում է ցույց տվել»,-նշվում է նրա հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը