Հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք: Թեստերի թիվը կազմում է 77656 (մեկ օրում արվել է 2267 թեստավորում):
Այս պահին բուժվում է 9298 անձ (ավելացել է 422-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 5639 անձ` վերջին մեկ օրում 173 անձ:
Ընդհանուր առմամբ, 258 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը