10 06 2020

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 428 դեպք, բուժման՝ 775, մահվան՝ 13

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 428 դեպք, բուժման՝ 775, մահվան՝ 13

Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 14103 դեպք:

Թեստերի թիվը կազմում է 73156 (մեկ օրում արվել է 1749 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 8573 անձ (պակասել է 360-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 5226 անձ` վերջին մեկ օրում 775 անձ:

Ընդհանուր առմամբ, 227 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ