09 06 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 350, բուժման՝ 352, մահվան՝ 8 դեպք

Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 350, բուժման՝ 352, մահվան՝ 8 դեպք

Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք:

Թեստերի թիվը կազմում է 71407 (մեկ օրում արվել է 1407 թեստավորում)։ Այս պահին բուժվում է 8933 անձ (պակասել է 10-ով)։ Ապաքինվել է 4451 անձ` վերջին մեկ օրում 352 անձ:

Ընդհանուր առմամբ, 217 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ