Հայաստանում հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք: Թեստերի թիվը կազմում է 65161 (մեկ օրում արվել է 1702 թեստավորում)։ Բուժվում է 8052 անձ (ավելացել է 547-ով)
Ապաքինվել է 3513 անձ, վերջին մեկ օրում 45-ը հոգի:
183 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը