Հայաստանում մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 9282 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58065:
Փաստացի այս պահին բուժվում է 5715 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 3386 անձ, վերջին մեկ օրում 69-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 131 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը