04 05 2020

Սուբյեկտիվ եք․ Ինչո՞ւ եք միշտ Սիսիանը օրինակ բերում․ նախարարը՝ ԼՀԿ-ական պատգամավորին



«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նախարար Թորոսյանին հարցրեց, թե մարզային բուժկենտրոնները ինչքանո՞վ են պատրաստ իրավիճակը վերահսկելու առումով. «Օրինակ, Գորայքում եթե խնդիր է առաջացել, ո՞ր բուժկենտրոն պետք է տանեն»: Ի պատասխան՝ Թորոսյանը հորդորեց այլ աշխարհագրությունով նայել, ինչ ասում է՝ Սիսիանի տարածաշրջանի օրինակով է. «Սուբյեկտիվ եք»:

Սրբուհի Գրիգորյանն արձագանքեց՝ Գորայքից մինչև Կապան պատկերացնո՞ւմ եք քանի կմ է: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, պատկերացնում եմ, ես Մեղրիից մինչև Նոյեմբերյան էլ եմ պատկերացնում քանի կմ է: Ամեն ինչ արվել է, կա նախարարի հատուկ հրաման: Առողջապահական համակարգը նոր չի, որ պետք է սուր շնչառական վարակ ախտորոշի ու իմանա, թե ավելի բարձր մակարդակի բուժօգնությունը որտեղ է տրամադրվելու: Բուժհիմնարկներն ալգորիթմեր ունեն, թե կորոնավիրուսով հիվանդի վարման հերթականությունն ինչպես է տեղի ունենալու»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ