25 04 2020

Կորոնավիրուսից մահացած 71-ամյա քաղաքացին ուներ նաև խրոնիկ հիվանդություններ

Կորոնավիրուսից մահացած 71-ամյա քաղաքացին ուներ նաև խրոնիկ հիվանդություններ

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք եւ 75 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ