21 04 2020

ԱՆ-ն ջանում է քողարկել կորոնավիրուսի նոր դեպքերի իրական թիվը․ Փաստահավաք խումբ

ԱՆ-ն ջանում է քողարկել կորոնավիրուսի նոր դեպքերի իրական թիվը․ Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի նոր վարակակիրների մասին տվյալների հրապարակման առաջին իսկ օրվանից դիմում է տեղեկատվական մանիպուլատիվ հնարքների։

«Մարտի 12-ից սկսած ԱՆ-ի պաշտոնական բոլոր հայտարարություններում շեշտադրումը կատարվել է ոչ թե նոր վարակակիրների թիվը հայտնելու, այլ վարակման աղբյուրների, թեստավորումների, առողջացած քաղաքացիների կուտակային թվաքանակի վրա։

ՀՀ Առողջապահության նախարարությունը մարտի 20-ից սկսած տեղեկություն չի տրամադրում կորոնավիրուսի նոր դեպքերի մասին, այլ տալիս է միայն տվյալներ հաստատված դեպքերի ընդհանուր քանակի, բացասական թեստավորումների, բուժվածների, փաստացի բուժվողների և մահվան ելքերի մասին՝ շեշտադրում կատարելով առողջացած պացիենտների կուտակային թվաքանակի վրա։

Օգտագործելով տեղեկատվական մանիպուլատիվ հնարքներ՝ Առողջապահության նախարարությունը ջանում է քողարկել կորոնավիրուսի նոր դեպքերի իրական թիվը՝ փորձելով շեղել հանրությանը և ստեղծել դրական դինամիկայի և իրավիճակը վերահսկողության տակ պահելու խաբկանք։

Փաստացի, մարտի 19-ից սկսած կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, ավելացել է մոտ 10 անգամ՝ մեկ ամսում 136-ից հասնելով 1339, սակայն Առողջապահության նախարարության կողմից տարածվող մանիպուլատիվ հայտարարությունների միջոցով փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե վերջին մեկ ամսում իրավիճակի բարելավում է գրանցվել:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»,- ասվում է Փաստահավաք խմբի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ