11 04 2020

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 966-ի, մահվան դեպքերը 13-ն են

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 966-ի, մահվան դեպքերը 13-ն են

 

Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 173 անձ, 13 պացիենտ մահացել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ