10 04 2020

Ժամանակին ասել եմ` կարիք չկա, բայց հիմա խորհուրդ եմ տալիս ամենուր դիմակ կրել․ Թորոսյան

Ժամանակին ասել եմ` կարիք չկա, բայց հիմա խորհուրդ եմ տալիս ամենուր դիմակ կրել․ Թորոսյան

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ԲՀԿ-ական պատագամավոր Սերգեյ Բագրատյանը վերջնական պատասխանով դիմեց՝ արդյո՞ք դիմակներ կրելը ճիշտ է, թե՝ ոչ։

«Շատ կարևոր հարց է այն համատեքստում, որ մենք պետք է երկար ապրենք կորոնավիրուսի հետ։ Դիմակների և ձեռնոցների առօրյայում կրելու նպատակը որևէ տեղից բերան, աչք, քիթ վիրուսը չհասցնելն է։ Ու դիմակի մեծ զանգվածների կրելու իմաստը դա է։ ինչպես նաև մարդկանց մեջ լինելիս օդակաթիլային ճանապարհով չփխանցելն է, թեպետ մենք խորհուրդ ենք տալիս մարդկային կուտակումներից զերծ լինել։ Նույնն էլ ձեռնոցն է,  բայց ձեռնոցն ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում կամ պատշաճ չի հանվում, քան դիմակը, որովհետև դիմակը վերջին ռեկոմենդացիաներով ասում են 8 ժամից ավել կարելի է կրել, բայց մենք հիվանդանոցներում խորհուրդ ենք տալիս 4 ժամից ավել չկրել։ Սա պայմանավորված է մեծ դեֆիցիտով  պաշտպանիչ միջոցների ամբողջ աշխարհում, և հիմա անգամ խորհուրդ են տալիս կտորից դիմակ կրել, պատշաճ լվանալուց հետո»,- պատասխանեց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ ցանկալի է դիմակ կրել ինչքան հանարավոր է շատ և բոլոր վայրերում․ «Իսկ թե ինչքան ձեզ կպաշտպանի դա կախված է ձեզնից։ Ես ժամանակին ասել եմ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ