10 04 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 937հաստատված դեպք: Բուժվել է 149 քաղաքացի, մահացել՝ 11-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ