07 04 2020

ՌԴ-ում 2 դեղամիջոց դրական արդյունք է տվել կորոնավիրուսի դեմ պայքարում

ՌԴ-ում 2 դեղամիջոց դրական արդյունք է տվել կորոնավիրուսի դեմ պայքարում

ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը  ՌԴ նախագահի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ 2 դեղամիջոց նախնական դրական արդյունք են տվել կորոնավիրուսի բուժման հարցում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Նման արդյունք են ունեցել 30-ից ավելի հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո: 

Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն կատարել՝ COVID19-ի դեղամիջոց հայտնաբերելու համար: Հետազոտությունները կավարտվեն ապրիլի 10-ին: Թեստավորման 2-րդ փուլն ավարտվելու է մինչև ապրիլի 30-ը:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ