Ապրիլի 1-ին Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճել էր ընդամենը 39 դեպքով, ապրիլի 2-ի պաշտոնական թվերով՝ 92: Ինչո՞ւ այդպես թռիչքաձև աճ գրանցվեց, լրագրողների այս հարցին առողջապահության նախարարը պատասխանեց․ «Թռիչքաձև աճ պարզապես չէի անվանեի, պարզապես այսօր ավելի շատ դեպքեր են եղել, քան երեկ: Պայմանավորված է երկու հանգամանքով: Իհարկե, կան վարակի տարածման դեպքեր, ոչ ոք դա չի կարող հերքել, և նոր օջախներ, հատկապես՝ բերովի, ինչպես նաև նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում: Դա նաև պայմանավորված է ամեն օր մեր կողմից կատարվող թեստավորման թվի աճով»,-պատասխանեց նախարարը:
Նախարարն ասաց, որ պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, այն կարող է լինել ցանկացած պահի: «Պիկը միշտ լինում է պոստֆակտում, երբ ամեն օր սկսում ես ունենալ նվազող դեպքեր: Եթե մենք ազգովի բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները և ինչ-որ մի պահի սկսենք ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել, որ դա վիրուսի պիկն էր և այսուհետ ունենալու ենք միայն անկում: Կանխատեսել այդ օրը՝ մենք այս պահին չենք կարող, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը