17 03 2020

Մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 13 903-ով․ ԱՀԿ

Մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 13 903-ով․ ԱՀԿ

Մարտի 16-ին աշխարհում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 13903 դեպք։ Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Զեկույցում նշվում է,որ ամբողջ աշխարհում վարակման դեպքերի թիվը 167.511 է: Վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը` 13.874, գրանցվել են Չինաստանի սահմաններից դուրս, որտեղ նախորդ օրը գրանցվել է ընդամենը 29 դեպ։ Երկրի սահմաններից դուրս մահացել է 848 մարդ, Չինաստանում ՝ 14 մարդ:

Չինաստանից դուրս վարակման եւ մահացությունների թիվը գերազանցել է նույն ցուցանիշները Չինաստանում։

Վարակման առաջին դեպքերի մասին ևս չորս երկիր/տարածք է հայտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ