16 03 2020

Կորոնավիրուս․ միֆեր և ճշմարտություն համաճարակի մասին

Կորոնավիրուս․ միֆեր և ճշմարտություն համաճարակի մասին

Աշխարհում մեծ տարածում է գտել անհայտ տեսակի՝ COVID-19 կորոնավիրուսը: Մարտի 14-ի դրությամբ վարակը հասցրել է խլել ավելի քան 6513 մարդկային կյանք, վարակված է 169 389 մարդ: Աշխարհում արտակարգ իրավիճակ է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի մակարդակի, քանի որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը։

Չնայած մարդկանց շրջանում առաջացած խուճապին՝ հարկ է նշել, որ կորոնավիրուսը առավել մեծ ազդեցություն ունի տարիքային որոշակի շրջանակներում: Ըստ վիճակագրության կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է տարեցների դեպքում, իսկ մահացությունները՝ 14․8 տոկոս 80+ տարիքի դեպքում։ Թեպետ նաև վիրուսով կարող են վարակվել միջին տարիք ունեցող և երիտասարդ անձինք։

Ի՞նչ է կորոնավիրուսը

Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք առաջացնում են հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են սուր սուր շնչառական համախտանիշը (SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշը (MERS):

Այս վիրուսներն ի սկզբանե փոխանցվել են կենդանիներից մարդկանց: Օրինակ ՝ SARS-ը ասիական ցիվետից մարդկանց է փոխանցվել, մինչդեռ MERS-ը՝ ուղտերի մի տեսակից:

Եվս մի քանի հայտնի կորոնավիրուսների տեսակներ շրջանառվում են այն կենդանիների մեջ, որոնք դեռևս չեն վարակել մարդկանց:

«Coronavirus» անվանումը գալիս է լատիներեն «corona» բառից, որը նշանակում է թագ, քանի որ էլեկտրոնային մանրադիտակի տակ վիրուսի պատկերը արևային կորոնա կամ թագ է հիշեցնում:

Կորոնավիրուսային նախադեպը, որը Չինաստանի իշխանությունների կողմից հայտնաբերվել է հունվարի 7-ին և ստացել է COVID-19 անունը նոր տեսակ է, որը նախկինում չի հայտնաբերվել մարդկանց մոտ: Դրա մասին քիչ բան է հայտնի, բայց մի բան հաստատ է՝ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ մարդուց մարդ:

Որո՞նք են ախտանշանները

ԱՀԿ տվյալներով ՝ վարակի նշաններից են ջերմությունը, հազը, շնչառության թուլությունը և շնչառության դժվարությունները:

Ավելի ծանր դեպքերում վիրուսը կարող է հանգեցնել թոքաբորբի, մի շարք օրգանների անբավարար գործունեության և նույնիսկ մահվան:

Ինկուբացիոն շրջանից մինչև վարակի և ախտանիշների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել 1-14 օր: Վարակված մարդկանց մոտ մեծ մասամաբ ախտանշաններն ի հայտ են գալիս հինգից վեց օրվա ընթացքում:

Այնուամենայնիվ, վարակված հիվանդները կարող են լինել նաև ասիմպտոմատիկ, այսինքն՝ նրանք չեն չդրսևորում որևէ ախտանիշ՝ չնայած իրենց համակարգերում վիրուս ունենալու փաստին:

Որքանո՞վ է մահացու կորոնավիրուսը

Գրանցված ավելի քան 2800 մահվան արդյունքներով՝ նոր տիպի կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 2002-2003 թվականների SARS-ի բռնկման ցուցանիշներին, որը նույնպես ծագել էր Չինաստանում:

SARS-ը սպանել էր վարակվածների մոտ ինը տոկոսին՝ ամբողջ աշխարհում գրեթե 800 մարդ և միայն Չինաստանում ավելի քան 300 մարդ: MERS-ը, որն այնքան էլ տարածված չէր, ավելի մահացու էր՝ սպանելով վիրուսով վարակվածների մեկ երրորդին:

Չնայած նոր կորոնավիրուսը Չինաստանում ավելի տարածված է, քան SARS-ը, դեպքերի թվով, մահացության մակարդակը մնում է զգալիորեն ցածր՝ մոտավորապես երկու տոկոսով, նշում է ԱՀԿ-ն:

 

Ի՞նչ է արվում վիրուսը կանխարգելելու համար

Մոլորակի գիտնականները լծված են պատվաստանյութ մշակելու գործին, բայց նրանք նախազգուշացրել են, որ դժվար թե զանգվածային օգտագործման համար այն հասանելի լինի մինչև 2021 թվականը:

Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները արդյունավետորեն փակել են Ուհան քաղաքը և սահմանափակումներ են դրել ճանապարհորդությունների վրա:

Շատ միջազգային ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել չվերթները դեպի Չինաստան: Որոշ երկրներ արգելել են Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իրենց տարածք, ևս մի քանիսը Ուհանից տարհանել են իրենց քաղաքացիներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը պանդեմիա ճանաչելուց հետո աշխարհում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Փակվում են օդանավակայանները, տվյալ երկրի քաղաքցիների վերադարձից  հետո 14 օրյա կարանտին մեջ են գտնվում բոլոր վերադարձողները։ Այս պահին վիրուս էպիկոնտրոն է ճանաչվել Եվրոպան։ Մեծ թվով վարակվածներ կան Իտալիայում, որտեղ հայտարարաված է կարանտին։ Մահացությունների և վարակվածների թվով աշխարհում երկրորդը Իրանն է։

 

Որտեղի՞ց է ծագել վիրուսը

Չինաստանի առողջապահական մարմինները դեռ փորձում են հասկանալ, թե որն է վիրուսի ծագման աղբյուրը, բայց, ըստ նախնական ենթադրությունների, այն հավանաբար առաջացել է Ուհանի ծովամթերքի շուկայից, որտեղ վայրի բնության բարիքներն «ապօրինի վաճառվում են»:

Փետրվարի 7-ին չինացի հետազոտողները պնդել են՝ վիրուսը կարող էր վարակված կենդանիների տեսակից մարդուն փոխանցվել ապօրինի շրջանառվող պանգոլինների միջոցով, որոնք Ասիայում թանկարժեք են սննդի և բժշկության համար:

Գիտնականները մատնանշել են նաև չղջիկներին ու օձերին՝ որպես վիրուսի հնարավոր աղբյուր:

 

Միֆեր կորոնավիրուսի մասին

 

Առասպել. նոր կորոնավիրուսը կարող է տարածվել օդով` մեծ հեռավորությունների վրա:

Փաստ. Կորոնավիրուսները չեն կարող օդի միջոցով երկար հեռավորություններ անցնել:

Առասպել. կոկայինի ընդունումը օգնում է պաշտպանվել COVID-19-ից:

Փաստ. կոկայինի ընդունումը չի օգնի պաշտպանվել կորոնավիրուսային վարակից:

Առասպել. երեխաների մեզը կանխարգելիչ միջոց է COVID-19-ի դեմ:

Փաստ. երեխաների մեզի կանխարգելիչ միջոց չէ COVID-19-ի դեմ:

Առասպել է այն, որ սառը և ձնառատ եղանակին փողոցում գտնվելու դեպքում հնարավոր է վարակը վերացնել,

Առասպել է նաև այն, որ վարակը փոխանցվում է առարկաների միջոցով, ինչպիսիք են մետաղադրամները կամ թղթադրամները:

Ի՞նչ է առաջարկում ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսից պաշտպանվելու համար․լուսանկար

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի 30 հաստատված դեպք, որից միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին դեպքը գրանցվել է Մարտի 1-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ