03 03 2020

Մետրոյում կատարվածը ո՛չ ախտահանում է, ո՛չ էլ խոնավ մաքրում․ ԱՆ

Մետրոյում կատարվածը  ո՛չ ախտահանում է, ո՛չ էլ խոնավ մաքրում․ ԱՆ

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կորոնովարիրուսի կանխարգելման նպատակով մետրոպոլիտենի կայարաններում ու գնացքներում իրականացված ախտահանման աշխատանքներին: 

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրում է․

«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները։»,- գրել է խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ