Շենգավիթի դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ:
«Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»:
Դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ Քննչական կոմիտեում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը