23 09 2019

ՀՀ-ում կասկածելի պատվաստանյութեր են շրջանառվում, ԱԱԾ պետք է զբաղվի դրանով. ահազանգ

ՀՀ-ում կասկածելի պատվաստանյութեր են շրջանառվում, ԱԱԾ պետք է զբաղվի դրանով. ահազանգ

Պատվաստումների հետ կապված վերջին շրջանում լուրջ մտահոգություններ կան: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ լրագրող Ամալա Պապյանը: Նա ներկայացրեց պոլիոմելիտի կրկնակի պատվասման վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը:

«Կրկնակի պատվաստումն իրականացվել է այս տարվա մայիսի 20-ից հունիսի 30-ը: Իմ 4 տարեկիան երեխան պոլիոմելիտի բոլոր պլանային պատվաստումներն անցել է, մնացել է մեկը, որը պետք է անցնի 6 տարեկանում, սակայն պոլիկլինիկայից մի քանի անգամ զանգել ասել են, որ երեխային տանեմ պատվաստման: Ինձ ասացին, որ սա կրկնակի պատվաստում է, եթե հիմա չբերեք, 6 տարեկանում պատվաստում չի ստանալու»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ