29 03 2019

Կառավարությունը դարձյալ մերժեց խորհրդարանական ընդդիմությանը



ՀՀ կառավարությունը մարտի 29-ի նիստում մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագիծը։

Պատգամավորներն առաջարկում էին, որ պարտադիր զինվորական ծառայության ժամ­կետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազ­­մերի պար­տա­դիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետա­զո­տում, բժշկական փորձա­քննություն և զինվորական ծառայության ընթացքում և պատճառով ան­ձի առողջական վիճակի վատթարացման դեպքում վերականգման ծախսերի փոխհատուցում Հա­յաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս­ների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին:

Պատգամավորները հիմնավորում են, որ շար­քային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները հաճախ առողջական գան­գատ­ներով են արձակվում զինվորական ծառայությունից: Դրանց առաջացման պատ­ճառ­ները պայմանավորվում են զինվորական ծառայությամբ։ Մինչդեռ գործնականում անհնար կամ դժվար է լինում հաստատել առողջական վիճակի վատթարացման այդ փաստը։ Արդյունքում առաջանում է հասարակական դժգոհություն, բացասական վերաբերմունք պե­տու­թյան քաղաքականության նկատմամաբ. պետությունն իր քաղաքացիներից պահանջում է զինվորական պարտադիր ծառայություն, սակայն չի ապահովում զինվորական ծառայությունից հետո զինվորական ծառայության ընթացքում և պատճառով նրանց առողջության վատթարացման կանխումը և առողջության վերականգնումը։

Հասարակական նման դժգոհությունները, ոլորտում առկա խնդիրները և դրանք լուծելու ներկա օրենսդրական կարգավորումների բացակայությունը խաթարում են զինված ուժերի և հանրային իշխանության հեղինակությունը հասարակության շրջանում։

Իսկ թե ինչու կառավարությունը մերժեց, այդ մասին տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ