Գիտնականները հայտնել են առավոտյան հեշտ արթնանալու միջոցների մասին։ Պարզվում է, արագ արթնանալ կօգնի մարմինն ամբողջապես ձգելը, գրում է Actualnews.org-ը։
Փորձագետները խորհուրդ են տալիս զարթուցիչն անջատելուց անմիջապես հետո ուղիղ նստել, ձգել ձեռքերը, իսկ հետո, դրանք առաջ բերելով, գլուխն անմիջապես աջ թեքել։ Այնուհետև հարկավոր է ձեռքերը բարձրացնել գլխավերև, ձգվել, այդ դիրքում մնալ 10 վայրկյան և սկսել գլուխը տարուբերել վերևից ներքև։ Արթնանալու երկրորդ փուլում հարկավոր է 20 վայրկյանի ընթացքում հերթով ձգել ոտքերը։ Դրանից հետո անհրաժեշտ է պտույտներ անել։
Գիտնականները նաև այլ խորհուրդ են տվել․ արթնանալուց հետո լավ կլինի՝ ջուր խմեք, որպեսզի սկսվի նյութափոխանակությունը։ Նաև լավ մեթոդ է զարթուցիչը մահճակալից հեռու դնելը, որպեսզի ստիպված լինեք արթնանալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը