Գիտնականները պատմել են սուպերմրգի՝ նարնջի մասին, որը կարող է կանխել մի շարք հիվանդություններ՝ սկսած սրտի հիվանդություններից, վերջացրած քաղցկեղով։ Այս տեղեկություններով կիսվել է The Sun-ը։
Սննդաբաններ Սառա Բրյուերի և Ջուլիետա Կեպլոյի խոսքով՝ ցիտրուսը երիտասարդության և երկարակեցության բանալին է։ Իրենց «Կերեք ավելի լավ, ապրեք ավելի երկար․ հիշեք՝ ինչ է պետք ձեր օրգանիզմին, որպեսզի առողջ մնաք» գրքում նրանք խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ նարինջ ուտել։ Բացառված չէ նաև այլ ցիտրուսային մրգերի օգտագործումը։
Վիտամին C-ն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչն ուղղակիորեն ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա։ 2015 թվականին դանիացի գիտնականները վերլուծել էին 100 000 մարդու բժշկական ցուցանիշները՝ ուսումնասիրելով նրանց սննդակարգը։ Նրանք հայտնաբերեցին, որ նրանք, ովքեր ավելի շատ միրգ և բանջարեղեն էին ուտում, սիրտ-անոթային հիվանդությունների 15 տոկոսով ավելի ցածր հավանականություն ունեին, քան նրանք, ովքեր միրգ և բանջարեղեն չէին ուտում։ Մարդիկ նաև բոլոր պատճառներից վաղաժամ մահվան 20 տոկոսանոց ավելի ցածր ռիսկ ունեին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը