27 06 2018

Առողջապահության նախարարությունը՝ երեխաների շրջանում նկատվող աղիքային վարակների մասին

Առողջապահության նախարարությունը՝ երեխաների շրջանում նկատվող աղիքային վարակների մասին

Այս օրերին ծնողների կողմից տարբեր ահազնագեր են հնչում, որ երեխաների մոտ նկատվում են միանման ախտանշաններ՝ բարձր ջերմություն, թուլություն, փորլուծություն: Կա հիվանդանոցներ դիմելիության աճ: Իրավիճակի մասին առավել մանրամասներ իմանալու համար դիմեցինք Առողջապահության նախարարություն:

Նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, սա սեզոնին բնորոշ ակտիվացում է, համաճարակի մասին խոսք լինել չի կարող: Նրա խոսքով իրավիճակը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Նախարաությունը մշտապես հանդես է գալիս հորդորով՝ պահպանել սննդամթերքի պահպանման կանոնները, չօգտվել կրեմային հրուշակեղենից, չօգտագործել պաղպաղակ, մրգերը չհամադրել պաղպաղակի հետ»,- ասաց նա:

Նա բացառեց ծնողների մտահոգությունը, որ նման խնդիրենրի պատճառը կարող է ջուրը լինել, քանի որ փորձաքննության արդյունքները որևէ խնդիր չեն արձանագրել: Նա նշեց նաև, որ որպես աղիքային վարակի առաջացման պատճառ որոշ ծնողներ համարում են կոնկրետ կաթնամթերքի արտադրատեսակ, այս դեպքում Լիանա Եղիազարյանը հորդորեց ծնողներին դիմել սննդի անվտանգության պետական ծառայություն՝ սննդի փորձաքննություն իրականացնելու համար:

Մենք հետաքրքվեցինք, թե արդյոք նախարարությունը իրազեկման գործողություններ իրականացրել է նախադպորցական հաստատություններում, թե ոչ՝ Լիանա Եղիազարյանը նշեց, նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, բայց օրեր առաջ հորդոր-զգուշացում է ուղարկվել Քաղաքապետարան, Կրթության նախարարություն, որպեսզի վերահսկողությունը նախադպրոցական հաստատություններում ուժեղացնեն սեզոնի հետ կապված:

Նշենք նաև, որ օրեր առաջ «Գուլիվեր» մանկապարտեզի մի քանի սաների առողջական վիճակը վատացել էր: Բժշկական օգնության էր դիմել 18 երեխա միևնույն նախանշաններով՝ փսխում, փորլուծություն, բարձր ջերմնություն, թուլություն: Լաբորատոր անալիզների արդյունքներով, նրանցից 9-ի մոտ հայտնաբերվել էր դիզենտերիայի հարուցիչ՝ շիգելա զոնե:

Նախադպրոցական հաստատությունում հետազոտությունները սանիտարական և հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են ի հայտ բերել, մասնավորապես, խոհանոցում, որը սննդի երկրորդային աղտոտման պատճառ է դարձել: Խախտումները վերացնելու և վարակի տարածման կանխարգելման համար մանկապարտեզի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Լիանա Եղիազարյանը նաև նշեց, որ այս օրերին նկատվող ակտիվացումները պետք չէ դիտարկել որպես դիզենտերիա: Ստամոքս-աղիքային ոչ բոլոր դեպքերն են դիզենտերիա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ