29 03 2018

Մասնավորեցվում է հերթական պետական գույքը

Մասնավորեցվում է հերթական պետական գույքը

"Դիլիջան" մանկական հակատուբերկուլյոզային առողջարան" փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող (14816 հատ, յուրաքանչույրը 5000 դրամ անվանական արժեքով) բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում են §Առողջ ապագա բժշկական կենտրոն¦ ՍՊԸ-ին (գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Չարենցի փ. 5):

Վաճառվող գույքի գնա­հատ­ված արժեքը 134 420 400 դրամ է, որքանով էլ հենց վաճառվում է: Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 154 000 դրամ (կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին):

Նշենք, որ գույքը եղել է կառավարության՝ 2017-20թթ. մասնավորեցման ցանկում և մասնավորեցվեց կառավարության՝ մարտի 29-ի որոշմամբ:

"Դիլիջան" մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի" գործունեության հիմնական տեսակն է առողջապահական գործունեություն, բուժ­օգնու­թյուն և սպասարկում, որն իր մեջ ներառում է՝

  • տուբերկուլյոզով տառապող երեխաների համալիր բուժական, կանխարգելիչ, վերականգնողական միջոցառումների կազմակերպում և իրականացում,
  • բուժվող երեխաների ուսումնա-դաս­տիարակչական պրոցեսի կազմակեր­պում,
  • երեխաների անհրաժեշտ կուլտուր-կենցաղային սպասարկման կազմա­կերպում:

Գնորդը պարտավորվել է պահպանել ընկերության՝ մանկական հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ