Մարտի 29-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 58 հարց, որից 43-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը՝
Փոփոխություն արեց տարբեր տարիներին ընդունված բազմաթիվ որոշումներում:
Հավանություն տվեց ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին:
Արմավիրի մարզում ճանապարհի նորոգման համար գումար տրամադրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Որոշեց քանդել շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույք:
Ֆինանսների նախարարությանը վերապահեց նոր լիազորություններ:
Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր-փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում ծրագրով շինարարական աշխատանքների կատարման նպատակով «Ագազոս» (Իսպանիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տվեց:
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2, Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման նպատակով «Տիրենա Սքավի» (Իտալիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տվեց:
Նվիրաբերեց և օտարեց մի քանի պետական անշարժ գույք:
Փոփոխություններ և լրացումներ առաջարկեց մի շարք օրենքներում:
Համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրեց:
Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը