ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը ՀՀ-ում վերջին տարիներին ավելանում են, այս տարի մինչև հոկտեմբերի 31-ը 462 անձի մոտ արդեն իսկ հայտնաբերվել է հիվանդությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։
«1987թ․ մինչև 2024թ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ դեպք, ևս 438 դեպք՝ օտարեկրյա քաղաքացիների շրջանում։ Հիմնականում ճնշող մեծամասնությունը՝ 70 տոկոսը՝ արական սեռի ներկայացուցիչներ են, 48 տոկոսը՝ հաստատման պահին 25-39 տարիքային խմբում են, այսինքն՝ ակտիվ սեռական կյանքով ապրող խումբը։ Հիմական փոխանցման ուղին՝ հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76 տոկոսը, երկրորդ տեղում՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է՝ 14 տոկոս դեպքերը, երրորդ տեղում՝ հոմոսեքսուալ եղանակով։ Վերջին տարիներին տենդենցները փոխվում են։ Օրինակ՝ վերջին մեկ տարում գրանցված դեպքերի մեջ հետերոսեքսուալ փոխանցման ուղով վարակման դեպքերն 81 տոկոս են կազմում, երկրորդ և երրորդ տեղերը փոխել են իրենց տեղերը, այսինքն՝ արդեն 12 տոկոս դեպքերը հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6 տոկոս դեպքերը՝ թմրամիջոցների ներարկային օգտագործումը և 0,5 տոկոսով՝ մորից երեխային փոխանցման դեպքերը»,- նշեց նա։
Ըստ մարզերի՝ 100 000 բնակչի հաշվարկով ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարավածությունը Շիրակում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը