«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքին։
Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը առողջապահության նախարարի հսկողության ներքո է։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը