01 08 2024

Ամեն ինչ փայլուն էր, մնացել էր բուժաշխատողների եղունգնե՞րը․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին



 

Այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․

«Կարծո՞ւմ եք, որ առողջապահության ոլորտում ամեն ինչ փայլուն էր, մնացել էր միայն բուժաշխատողների եղունգները և մատանի դնել չդնելու հարցը»։

Ավանեսյանը պատասխանեց․

«Ես ընդհանրապես իլյուզաներ չունեմ փայլուն կյանքի, փայլուն երկրների և փայլուն հմակարգերի մասով։ Հայաստանի հանրապետությունում առողջապահական համակարգը ձինամիկ, արագ և նկատելիորեն զարգանում է և այո՛, մեզ համար բժշկության և առողջապահական համակարգի զարգացման և որակի մեջ շատ կարևոր են հիգիենիկ կանոնները»։ 

Լրագրողի ճշտող հարցին, թե իսկ ստվերի դեմ պայքա՞րը, որ բժշկի գրպանը փող դնել չլինի։

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ բոլոր պայքարները կարևոր են, այդ թվում նաև հիգիենայի նկատմամբ ուշադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ