25 07 2024

Ոստիկանությունը կարող է «Զարյա 3» տեսակի նռնակներ օգտագործել․ առողջապահության նախարար



«Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա։ Մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, գրավոր հարցում կարող եք ուղարկել ընթթացակարգը կներկայացնենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակվել, որպեսզի ոստիկանությունը կարողանա «Զարյա 3» տեսակի նռնակներ օգտագործել։

«Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,-ասաց նախարարը՝ նշելով, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ․ «Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ