Կառավարությունը այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում վիրավորված, առաջին կարգի հաշմանդամություն ստացած Աբիգ Մարգարյանի բուժման վերաբերյալ։
Նշվում է, որ հաշվի առնելով առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանի 2020թ. 44-օրյա պատերազմում ստացած քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով՝ ակնաբբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով վիրավորումների առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթաց և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 4,218.4 հազար ՀՀ դրամ:
Բուժումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում։
Կառավարությունը չի նշում, թե ինչու է որոշվել առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի բուժումն իրականացնել վիրավորվելուց ավելի քան երեք տարի անց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը