18 01 2024

Հակաբիոտիկների նշանակումը էլեկտրոնային դեղատոմսով կլինի

Հակաբիոտիկների նշանակումը էլեկտրոնային դեղատոմսով կլինի

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ  առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը:

«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի,  որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:

Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված  այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-ասել է փոխնախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ