ՀՀ կառավարությունը մարտի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին։
Կառավարության որոշմամբ սահմանվեց դեղատոմսով բաց թողնվող դեղերի հստակ ժամանակացույց.
հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից, ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից, բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
Նշենք, որ սա բացառիկ դեպք է, երբ որոշումը մտնում է ուժի մեջ, բայց այն կայացվում է ուժի մեջ մտնելուց մոտ մեկ շաբաթ անց:
Թեմայի վերաբերյալ Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը