ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարցուպատասխանի ընթացքում նշեց, թե մարզերից ահազանգեր է ստանում, որ բանկերի հետ գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ են առաջացել: Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ է տնտեսվարողի համար խնդիրներ առաջացել այն մասով, որ 15 մլն դրամ վարկի փոխարեն բանկը որոշում է 1 մլն դրամ տրամադրել կամ 0 տոկոս վարկով չտրամադրել:
Մհեր Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ Կառավարության աջակցության ծրագրերից երկրորդը միանշանակ ռեսուրսներ է տրամադրել, որով յուրաքանչյուր տնտեսվարող կարող է բացարձակ պայմաններով վարկ ստանալ:
Նա նշեց՝ եթե տնտեսվարողը վարկը չի կարողացել ստանալ, ապա անբարվոք վարկային պատմություն կամ ապահովման միջոցի բացակայության է ունեցել: «Բայց այդ խնդիրը ուրիշ լուծում չունի, գյուղացիները կոոպերատիվ պետք է ստեղծեն, որի պարագայում Կառավարությունը 50 տոկոս ռիսկ է ստանձնում»:
Փոխվարչապետն ընդգծեց, որ բոլորն էլ դեպքեր կգտնեն, որտեղ դժգոհություններ կլինեն վարկի ոչ հասանելի լինելու պատճառով, բայց դա օբյեկտիվ է և խնդիրը բնական է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը