Մայիսի 8-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնավարումից ի վեր կատարած աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսում, վարչապետին հարց ուղղեցին ջրային պետական կոմիտեի լուծարման մասին։
Կառույցի կարգավիճակի, հետևաբար ռազմավարական նշանակության ռեսուրսի նկատմամբ կառավարման և վերահսկողության կարգավիճակի՝ դեպի նվազում միտված փոփոխությանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր բանն առանձին կառույց ստեղծելն է, իսկ ինքը համաձայն չէ այդ տեսակետին։
«Կարծում եմ, որ պետական համակարգը պետք է լինի կուռ, միասնական։ Ըստ էության 2018 թվականի մայիսի դրությամբ պետական կառավարման համակարգն այնպիսին էր, որ ըստ էության կառավարությունը երևացող էր, բայց մենք ունենք նաև չերևացող կառավարությունն՝ ԾԻԳ-երի, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների տեսքով։ Կառավարությունն իր կառուցվածքով պետք է լինի կուռ, կոմպակտ , հեշտ կառավարելի և մոբիլ։ Համոզված եմ, որ ջրային համակարգն այդ ձևով ավելի արդյունավետ կկառավարվի։ Ջրային կառավարման էն համակարգը, որ կա, ուղղակի առնվազն դե ֆակտո խայտառակություն է։ Սկզբունքը հետևյալն է․ ամեն փուլում, երբ ինչ-որ խնդիր քննարկվում է, եթե պարզվի, որ կա փաստարկ, որը հաշվի չենք առել, հաշվի կառնենք։ Բոլոր պարագաներում ես սպառնալիք չեմ տեսնում, և փաստ համար 102, որը մեզ հետ այ իսկականից կապ չունի․ այս տարի շատ լավ ջրային ռեսուրսներ են գեներացվել երկրում, եղանակը մեր կողմից է եղել, ցրտահարություն չի եղել, բավաար չափով ջուր կա, խնդիր է դրված ջրային համակարգը բավարար չափով ջուրը հասցնի գյուղացիներին, որ լավ գյուղատնտեսական տարի ունենանք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը