16 08 2018

Պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի. Գյուղնախարարը Շիրակում էր

Պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի. Գյուղնախարարը Շիրակում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։ Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին կարկուտից տուժած ցանքատարածություններն էին, որտեղ գյուղացիները մեծ վնասներէին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում շուրջ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։

«Նման կարկուտ չէինք տեսել, կարկուտ չէր, սառցաբեկորներ էին»,- պատմում է Վարդան Իկիլիկյանը՝ հավելելով, որ հաջորդ օրը մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են Ազատան և համայնքային հանձնաժողովի հետ վնասի փաստագրման աշխատանքներ իրականացրել, այժմ ազատանցիներըսպասում են կառավարության արձագանքին։

Նախարարը հավաստիացրել է, որ պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի, այժմ վնասների գնահատման փուլն է։ Արթուր Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից մեկնարկող գյուղապահովագրության փորձնական ծրագրում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը, ցրտահարության և կարկտահարության ռիսկերից կապահովագրվեն շիրակցիների աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը և կորցրած բերքի դիմաց գյուղացինարդեն ոչ թե օգնություն, այլ փոխհատուցում կստանա։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հերթին հավաստել է, որ համայնքապետի ահազանգից մեկ օր անց մարզպետարանի ներկայացուցիչները եղելեն Ազատանում, օպերատիվ կերպով կատարվել են վնասի գնահատման աշխատանքներ, և տվյալները ներկայացվել են գյուղատնտեսության նախարարություն։ Մարզպետը նաև հավելել է, որ չնայած կարկտահարության դեպքերին՝ տարին աննախադեպ էր բերքատվության առումով, գյուղացիները գոհ են, հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 45 ց/հա։

Մարզպետ Սարուխանյանը, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելը զբաղվել է գյուղատնտեսությամբ, 3-5 մլն դրամ սուբսիդավորվող գյուղվարկերի շահառուներից է եղել. հավաստում է՝ ծրագիրը հաջողված է, հավաստագրիտրամադրման դասընթացները նույնպես անչափ օգտակար են եղել։ Այնուհետև Արթուր Խաչատրյանն ուղևորվել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ, շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, աշխատանքայինքննարկում ունեցել պատասխանատուների հետ։ Այստեղ նույնպես ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, այժմ աշնանացան ցորենի և գարնանացանգարու զտման աշխատանքներն են բուռն թափով ընթանում՝ տեղեկացնում է տնօրենի ժ.պ. Ջիվան Ասլանյանը։

«Մեզ մոտ, ցավոք, մեծ խզում է առաջացել գիտության և արտադրության միջև։ Սակայն իրականում գիտությունը, կրթությունը և ժողովրդականտնտեսությունը պետք է իրար հետ սերտ կապի մեջ լինեն, և Գյումրու սելեկցիոն կայանը դրանք իրար կապող հիմնական օղակներից պետք է լինի»,- խորհրդակցության ընթացքում մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը՝ կարևորելով նաև մարզի գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար արտադրական պրակտիկաների կազմակերպումը։ Իր խոսքում նախարարը շեշտադրել է նաև տեղական սերմնաբուծության խթանմանանհրաժեշտությունը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցում, հանդիպել խորհրդատուների հետ, քննարկել նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր։ Արթուր Խաչատրյանն առանձնակի կարևորել է մարզային կառույցների դերը՝ նախարարության ուղենշային քաղաքականությունների իրականացման տեսանկյունից։

«Դուք մեր լեզուն եք մարզերում և մեր քաղաքականությունը պետք է հասցնեք բնակչությանը, բայց մեր լեզուն լինելուց բացի նաև մեր ականջներն ենք, որպեսզի հետադարձ կապ ապահովեք և շահառուների մտահոգությունները տեղ հասցնեք կենտրոնական ապարատ, և մենք հասկանանք, թե իրականացվող ծրագրերում ինչը կարող ենք վերանայել։ Եթե գյուղացին որևէ խնդիր է ունենում, նա պետք է ձեզ զանգահարի այնպես, ինչպես մարդն առողջական խնդիրների դեպքում շտապօգնության ծառայությանն է դիմում»,- ընդգծել է նախարարը։

Նախարարի հաջորդ կանգառը Արփի համայնքում էր, որտեղ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում կառուցվել են խմոցներ, փարախ և հովվի տնակ: Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում արոտավայրերն արդեն ջրարբիացված են, ինչի շնորհիվ բարձրացել էգյուղատնտեսական կենդանիների կաթնատվությունը:

Շրջայցը եզրափակվեց Ծաղկունք գյուղի ոչխարաբուծական ֆերմերային տնտեսությունում։ «Այցը բավականաչափ հագեցած էր, եղանք Գյումրիի սելեկցիոն կայանում, այնուհետև հիմնադրամի կառույցում, նպատակն էր աշխատակիցներինծանոթացնել այն ակնկալիքների և պահանջների հետ, որ մենք ունենք այդ երկու կառույցներից։ Մասնավորապես այդ երկու կենտրոնների առաքելությունն էիրար կապել գյուղատնտեսական գիտությունը և պրակտիկ գյուղատնտեսությունը»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է նախարար Խաչատրյանը։

Անդրադառնալով Ազատան համայնքում տեղի ունեցած կարկտահարության դեպքին՝ նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետությունը նեղությանպահին գյուղացիներին միայնակ չի թողնի։

«Հիմա մենք ընդհանուր վնասների գնահատման փուլում ենք գտնվում և ելնելով վնասների քանակից և պետության ֆինանսական հնարավորություններից՝ աջակցություն կցուցաբերենք գյուղացիներին։ Գյուղացիների մի մասը բողոքում էր, որ ուշ ենք արձագանքել, բայց մարզային հանձնաժողովն անմիջապեսա րձագանքել է, հաջորդ օրը եկել են և վնասները գնահատել են, իսկ նախարարը չէր եկել վնաս գնահատելու, այլ կառավարության ուղերձը տեղ հասցնելու համար»,- պարզաբանել է Արթուր Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ