Հայաստանում անասնապահությունը խոր ճգնաժամի մեջ է, ահազանգում են տարբեր մարզերի բնակիչներ։ Աշտարակի շրջանում ու Արարատի մարզում համատարած մորթ է սկսվել՝ վերջին տարիներին առաջացած երկու հւիմնախնդրի պատճառով։ Հայաստանում կյանքը փոխվել է, միջին տարիքի տղամարդիկ այլևես ամաչում են անասնարած աշխատել, անգամ 600-900 հազար դրամ վարձատրությունը չի գայթակղում նրանց։ Իսկ տարեց հովիվներն էլ ի վիճակի չեն երկար քայլել ու իրենց առջևվով վազող 50-100 խոշոր եղջերավոր անասունը քշելով դաշտ ու սար բարձրանալ։
Գյուղական համայնքների բնակիչներն ասում են՝ ակտիվացել է հնդիկ միգրանտ աշխատուժը, բայց այս դեպքում հնդիկի մասով վստահության խնդիրը կա, անասնատերերը վախենում են նրանց վստահել իրենց «ունեցվածքը»։ Լրջագույն խնդիր է անասնակերի հարցը։
Անասնագոմում շուրջ տարի անսուն պահելը կերի ահռելի ծախս է ավելացնում, ձեռնտու չէ։
Բասյց նաև խոտածածկ տարածքների լուրջ կրիզիս կա, փաստացի արոտավայրերը վերացել են, անասնարածներ չկան։ Երիտասարդ ձեռներեցները հողերը միավորվում են, արագ այգիներ են հիմնում, արտահանման համար պտուղ-բանջարեղենի հեկտարներով դաշտեր են սկսել մշակել, մյուս կողմից արոտավայրերը կրճատվել են, քանի որ թշնամուն հանձնվեցին Արցախի ահռելի տարածքներ, 2021 թվից էլ Գեղարքունիքում, Սյունիքում նստած թշնամու զորքն է վտանգ ստեղծում, քթի տակ ոչ ոք չի գնում անասնապահությամբ զբաղվի, ռիսկ է․․․
Քանի-քանի անգամներ են ադրբեջանցիները հովիվն անասունի հետ քշել իրենց կողմն անցկացրել՝ ռուս խաղաղապահով հազիվ մարդկային կյանքեր են փրկվել, իսկ անասունները մեծ խբաքանակով ոչ էլ վերադարձվել են։
Միաժամանակ կառավարությունը խոսում է անասնագլխաքանակի մեծացման ծրագրերի մասին։
Տեսանյութում ներկայացնում ենք մեր կարճ զրույցը՝ անասնատեր քաղաքացու հետ, ով ևս բախվել է այս խնդիրների հետ և արդեն հրաժարվում է անասնապահությունից։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը