«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մանկուրտ պետություն չունենալու հրամայականը. վերաձևակերպելով դասականին․
Պետությունն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ: Պատմական ու քաղաքական հիշողությամբ: Ինստիտուցիոնալ հիշողությամբ:
Հիշողությունը դրած է պետության ու անասունի արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, պետություն ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես: Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ Արցախը երեկ է ընկել, Բաքվի բանտերում հայեր կան, հայերին երեկ են մորթել:
Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով նոր սահմանադրություն է ուզում անցկացնել, որպեսզի Հայաստանը դարձնի անասուն պետություն՝ առանց հիշողության, առանց ներկայի ու ամենավտանգավորը՝ առանց ապագայի:
Հիշողություն, արժանապատվություն և պետականամետություն ունեցող բոլոր ուժերի, անհատների խնդիրը պետք է լինի ալիևյան սահմանադրության մերժումը և ամբողջական իշխանափոխությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը