18 08 2020

Թանգարանները վերաբացվում են. ի՞նչ կանոններ են գործելու

Թանգարանները վերաբացվում են. ի՞նչ կանոններ են գործելու

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուշադրություն

Թանգարանները վերաբացվում են...

Պարետի օգոստոսի 18֊ի որոշմամբ (N 253-Ն) սահմանվել են.

Թանգարանների այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է թանգարան մուտքը առանց դիմակի: Թանգարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

2) Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ,դժվարաշնչություն) այցելուների մուտքը թանգարան:

4) Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

5) Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։

7) Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում։

Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ։

9) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։

10) Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։

11) Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

Թանգարաններում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով սահմանված կանոնները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ