«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ներկայացված Էդգար Բարսեղյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը չի ընդգրկվել կարճ ցանկում:
Հայաստանից ներկայացված «Էրկեն կիշեր» ֆիլմը ներկայացված էր «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Նշենք, որ ֆիլմը Հայաստանում հաղթող է ճանաչվել ազգային «Անահիտ» մրցանակաբաշխության հինգ անվանակարգում:
Հիշեցնենք նաև, որ «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդունված 91 հայտից կարճ ցուցակում ընդգրկել է 10-ը: Իսկ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը