Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որն «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ արքա» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջն ու հարվածել հաղորդավարին, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել անջատել ձայնը․ հեռարձակումը կատարում էր «ABC» հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ կարողանում համբերել քեզ տեսնել «Զինվոր Ջեյնը 2» ֆիլմում, ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով ժապավենում Դեմի Մուրի կերպարի հետ․ ֆիլմում Մուրը սափրել է գլուխը։ Նախկինում Փինքեթ-Սմիթը խոսել է մազաթափության խնդրի մասին եւ միջոցառմանը մասնակցել է սափրած գլխով։
Այդ բառերից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Իր տեղը վերադառնալուց հետո դերասանը Ռոքին ասել է, որ նա ձեռք չտա իր կնոջը։ Թեեւ կազմակերպիչըներն անջատել են ձայնը, նրա միմիկայից եւ շուրթերից հասկանալի են բառերը։
Ի դեպ, տեսագրությունում երեւում է, որ սկզբում Սմիթը լսարանի հետ ծիծաղում է հաղորդավարի կատակի վրա, սակայն նրա կնոջ դեմքի արտահայտությունից պարզ է դառնում, որ զինվոր Ջեյնի հետ համեմատությունը նրան դուր չի գալիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը