Թանգարանների միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 18-ին։ Օրը Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի կողմից՝ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
«Թանգարանների գիշերը» առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:
1999 թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությունը: 2001 թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:
1992 թվականից սկսած յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունենում է թեմա և թեմայի հետ կապված միջոցառումներ։ «Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո:
Այս տարվա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:
Մայիսի 18-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը