01 03 2019

The Guardian-ն անդրադարձել է Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը



Հեղինակավար The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում ոչնչացվող հայկական մշակութային ժառանգությանը։

Ներկայացվում է, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ տասնյակ հազարավոր քարե կտավերը, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Պարբերականը վկայակոչում է Hyperallergic արվեստի ամսագրի փետրվարյան ծավալուն զեկույցին, ըստ որի՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիներին հայկական պատմական ժառանգությունը համակարգված բնաջնջում է։

«Ըստ հեղինակների՝ այս պաշտոնական, բայց և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- նշում է The Guardian-ը:

Զեկույցի համահեղինակներից Սիմոն Մաղաքյանն այն պիտակավորում է որպես «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը»: Նա մեծացել է իր հոր մասին պատմություններով, ով այցելել է Ջուղա անվանմամբ գեղեցիկ և զարմանահրաշ վայր:

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ