Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանն ահազանգում է, որ «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում:
«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու:
«Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին:
Նկարներն արված են հունվարի 31-ին»,- նշվում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը