Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, պատրաստվում է թողարկել հոր երաժշտական հետմահու ալբոմը: «Գուցե ստացվի հավաքածու ստեղծել, որը կներառի 6 երգ հորս կատարմամբ և վեց երգ, որոնց կատարումը նա կվստահեր անձանց, որոնց շատ էր գնահատում»,- Ազնավուրի որդին ասել է RTL ռադիոկայանի հետ զրույցում, գրում է Rusarminfo-ն։
Ըստ Միշա Ազնավուրի՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ է իրականացվում նաև Universal ընկերության հետ:
Ազնավուրի որդին նշել է, որ ֆիլմ է նախատեսվում թողարկել, որում կցուցադրվեն հենց շանսոնյեի պատկերած կադրերը: Մտադրություն կա նաև անիմացիոն հոլովակներ նկարահանել, որոնցում կհնչի աշխարհահռչակ հայի երաժշտությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը