01 10 2018

The Wall Street Journal-ն անդրադարձել է հայկական մշակույթին

The Wall Street Journal-ն անդրադարձել է հայկական մշակույթին

Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայկական մշակույթին: Պարբերականն իր ընթերցողների հետ հիացական տպավորություններով է կիսվել հայկական արվեստի հնագույն նմուշների, ծովից ծով Հայաստանի առևտրական հնարավորությունների ու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կրոնի մասին:

«Չնայած, որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք տեսնում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»,- նշվում է հոդվածում:

Պարբերականն անդրադաձել է նաև Կիլիկիայի հայկական թագավորությանը․ «Մենք տեղեկանում ենք, որ դարերի ընթացքում հայերը, գտնվելով աշխարհի երկրների խաչմերուկում և 3 ջրային ավազանների` Միջերկրական, Սև և Կասպից ծովեր մուտք ունենալով, դարձել են խոշոր առևտրականներ։ Միջերկրական ծովի ափին Կիլիկիայի հայկական թագավորությունը հնարավոր է` կապեր է ունեցել խաչակիրների պետությունների հետ, և հայ առևտրականները ակտիվ առևտուր են իրականացրել այն ճանապարհներին, որոնք նրանց տարել են դեպի Անգլիա, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստան, բայց մենք նախ գիտենք հայկական քրիստոնեության մասին: Այն թվում է և անզիջում, և անփոփոխ ու ամուր, ասես հիշեցնում է տապանը, որը կանգնած է Արարատի լանջին»,- նշվում է հոդվածում:

The Wall Street Journal-ն անդրադարձել է նաև հայկական զարդերին՝ նշանավորելով մինչև XIV դարը հայկական Դվին քաղաքի հզորությունը: «Տեսնում ենք XI-XIII դարերի զարդեր` հայկական Դվին քաղաքից, որը մինչ XIV դարում մոնղոլների կողմից ավերվելը, Կոստանդնուպոլսից արևելք եղել է ամենախոշոր քաղաքներից մեկը»,- գրում է հոդվածագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ