Սեպտեմբերի 21-ին, Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է «Սելֆի ժամ» խորագիրը կրող միջոցառումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, այդ միջոցառման շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ:
Մակունցը նշեց, որ բազմազան միջոցառումներ են կազմակերպվելու, մշակութային միջոցառումները ևս լինելու են բազմաժանր, լինելու է և ռոք երաժշտություն, և ջազ, փոփ, դասական, ազգային ու էլեկտրոնային երաժշտություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը