31 05 2018

Երեխաների տոնին բազմաթիվ միջոցառումներ կլինեն

Երեխաների տոնին բազմաթիվ միջոցառումներ կլինեն

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար:

Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ

  • 11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
  • 11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
  • 13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Մանկական զբոսայգի

  • 10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:

Երևանի կենդանաբանական այգի

  • 10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց

  • 15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:

Հաղթանակ զբոսայգի

  • 10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
  • 11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
  • 19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:

Կարապի լիճ

  • 20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում  նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ