04 05 2018

Այս տարի Գրականության Նոբելյան մրցանակ չի տրվի

Այս տարի Գրականության Նոբելյան մրցանակ չի տրվի

Շվեդիայի Գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ չի շնորհվի, ինչը կապված է այդ հաստատության ներսում սկանդալային պատմությունների հետ:

Ակադեմիան հայտարարել է, որ գրականության ասպարեզում հաջորդ մրցանակը կշնորհվի 2019 թվականին:

Ակադեմիան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գումարած ժողովում հանգել է այն եզրակացության, որ պատրաստ չէ հաղթող ընտրել, քանի որ առավել ներքաշված է հաստատության ներսում սեռական բնույթի անպարկեշտ արարքներին առնչվող հարցերի կարգավորմամբ, որոնց կապակցությամբ գործադիր մարմնի մի քանի անդամներ հրաժարականներ են ներկայացրել:

18 կին ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին մեղադրել են սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Առնոյի կինը ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնն է: Առնոն, ով ակադեմիայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է մշակութային ծրագիր, հերքում է մեղադրանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ