Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան եկած երկրների առաջին տիկնայք շրջում են Երևանի թանգարաններում: Նրանց թվում են Հայաստանի և Ֆրանսիայի առաջին տիկնայք՝ Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը: Նրանք սկզբում այցելեցին Կասկադում գտնվող Երվանդ Քոչարի թանգարան, այնուհետև «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»: Տիկնայք ծանոթանում են տեղում առկա արվեստի գործերին, շրջում գրեթե բոլոր սրահներում:
Կասկադի բարձունքից Երևանին նայելիս Բրիջիթ Մակրոնն ասաց. «Անհավանական տեսարան է»: Աննա Հակոբյանն էլ հավելեց. «Արարատն արդեն իսկ բավական է»:
Նրանք դեռ շարունակում են շրջել կենտրոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը